Բաժիններ՝

«Եվրոպայի Սուպերգավաթի խաղում «Ռեալի» և «Սևիլիայի» շանսերը հավասար են». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Եվրոպայի Սուպերգավաթի համար «Սևիլիայի» հետ կայանալիք խաղի սպասումներով: Խաղը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 9-ին:

«Սա գավաթային եզրափակիչ է, որտեղ երկու թիմերն էլ կարող են հաղթել: Ինձ հետաքրքրում է միայն մեր սեփական պատրաստվածությունը, և մենք պատրաստ ենք: Մինչմրցաշրջանային նախապատրաստությունն օգտակար ենք անցկացրել: Մենք դրա ժամանակն ունեցել ենք: Պետք է անել ամենը, ինչին մենք ընդունակ ենք, պետք է առաջին րոպեից տալ բոլոր ուժերը և կենտրոնանալ: Ֆուտբոլում նախօրոք ոչինչ հնարավոր չէ իմանալ: Շանսերը հավասար են»,- Զիդանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031