Բաժիններ՝

«Սա վերջին շանսն է, որ մենք կարող ենք գնալ առաջ». Ավագ Հարությունյան

ՀՀ կառավարությունը հունիսի վերջին ստեղծեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: Այն պետք է իրականացնի ոլորտի պետական քաղաքականությունն ու զարգացման ծրագրերը, մշակի Գինեգործության և խաղողագործության զարգացման 2017-2021 թթ. ռազմավարական ծրագիրը:

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում կարևորեց հիմնադրամի ստեղծումը, քանի որ ճյուղով զբաղվում էին մի քանի նախարարություններ, գերատեսչություններ, գործառույթների մի մասը տրվել էր Արդյունաբերության զարգացման խորհրդին, և այլն. «Ճիշտ է, որ այդ ամենը կոորդինացվի մեկ ամբողջության մեջ: Առավել ևս՝ դոնորներ կան, որոնք պատրաստ են ֆինանսավորելու: Կարծես ամեն ինչ լավ է գնում: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե հոգաբարձուների խորհրդի անդամները որքանով արհեստավարժ ու սրտացավ կլինեն և աշխատանքը որքանով արդյունավետ կլինի»:

«Սա վերջին շանսն է, որ մենք կարող ենք գնալ առաջ»,- ասաց Ա.Հարությունյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս