Հրաշալի տոնիկ՝ դեմքի մաշկի համար

Մաշկի խնամքը կարևոր է ցանկացած տարիքում: Գոյություն ունեն մի շարք քիմիական տարրերով լի շիճուկներ, տոնիկներ, որոնք խոստանում են երիտասարդացնել մաշկը և փայլ հաղորդել: Սակայն ձեզ ենք ներկայացնում այլընտրանքային տարբերակ, որը միայն բնական բաղադրիչներից է կազմված:

Այս տոնիկն իր մեջ ներառում է 3 բաղադրիչ՝ ջուր, կանաչ թեյ և ալոէ վերա: Կանաչ թեյն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ: Այն օգտագործվում է չինական ավանդական բժշկության մեջ՝ որպես քաղցկեղի դեմ պրոֆիլակտիկ միջոց: Կանաչ թեյի տեղային օգտագործումն օգնում է պաշտպանել մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Ալոէ վերան օգնում է հանգստացնել կարմրությունն ու բորբոքումները, ինչպես նաև խոնավեցնում է մաշկը:

Կանաչ թեյ և ալոէ. հրաշալի տոնիկ դեմքի մաշկի համար

Կարդացեք նաև

Բաղադրություն

  • 2 փաթեթ կանաչ թեյ
  • 1 ճ/գ ալոէ վերա
  • 1 բաժակ ջուր

Կանաչ թեյը եփեք 5 րոպե, թողեք սառչի: Ավելացրեք ալոէ վերան, լավ խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Ամբողջը տեղափոխեք հատուկ շշի մեջ:

Տոնիկը քսեք դեմքի և պարանոցի մաշկին բամբակի միջոցով, նրբորեն տրորեք մաշկը: Վերջում խոնավեցնող քսուք քսեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս