
Որքան է սպառողական զամբյուղի գինը՝ երկրորդ եռամսյակի արդյունքներով

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2016թ. II եռամսյակի միջին ընթացիկ գներով (հաշվարկված ՀՀ ԱՎԾ կողմից, ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի) կազմում է ամսական կտրվածքով՝ 55 703.2 դրամ, տարվա կտրվածքով՝ 668 438.0 դրամ (գործակից 1.77): Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով 31 470.7 դրամ է, տարվա կտրվածքով՝ 377 648.6 դրամ։
Տեղեկացնենք, որ զամբյուղը հաշվարկվում է 11 անուն սննամթերքի հիման վրա, որի ցանկը ներկայացված է ստորև։