Բաժիններ՝

Ինչպես է փոխվել բանկերի հաճախորդների թիվը վերջին ամիսներին

ՀՀ բանկային համակարգի հաճախորդների թիվը 2016 թվականի մայիսի վերջի դրությամբ կազմել է 2 402 676 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Նախորդ ամսվա՝ ապրիլի վերջի համեմատ, հաճախորդների թիվը նվազել է 2721-ով։ Սակայն մարտի վերջի համեմատ այդ թիվն աճել է 25 511-ով։

Ուշագրավն այն է, որ այդ աճը գրանցվել է հիմնականում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների հաշվին։ Մարտի վերջի դրությամբ բանկային համակարգն ուներ 2 300 214 ֆիզանձ հաճախորդ, իսկ մայիսի վերջին՝ 2 325 278։

Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների թիվը մարտի վերջին եղել է 76 951, ապրիլին աճել է՝ մինչև 80 387, իսկ մայիսին կրկին նվազել՝ ամսվա վերջի դրությամբ հասնելով 77 398-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031