Բաժիններ՝

Ինչպես Pokémon GO խաղալ և կենդանի մնալ

Շատ ենք խոսել հայտնի Pokémon GO խաղի մասին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խաղի նոր տարբերակն ավելի անվտանգ է, քանի որ խաղի ողջ ընթացքում խաղացողին հիշեցնում են ճանապարհին նայելու մասին: Սակայն, անկախ այս հանգամանքից, խաղի թողարկումից հետո շատ են դեպքերը, երբ մարդիկ ստանում են վնասվածքներ, վթարի են ենթարկվում անընդհատ սմարտֆոնի էկրանին նայելու պատճառով:

Խաղի թողարկումից հետո փողոցում կարելի է հանդիպել հազարավոր մարդկանց, ովքեր միայն էկրանին են նայում և ինչ-որ բառեր են արտաբերում: Հնարավոր չէ այս ընթացքում խուսափել բախումներից:

Առաջարկում ենք խաղը խաղալու և առանց վնասների ավարտելու մի քանի տարբերակ:

Կարդացեք նաև

Պետք չէ թողնել, որպեզի խաղը կառավարի ձեզ

Խաղի հազվագյուտ չարագործները թաքնված են վտանգավոր կետերում: Ամեն անգամ, երբ ինչ-որ խոչընդոտ եք հաղթահարում չարագործին հասնելու համար, հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք դուք հաղթահարում եք այդ ճանապարհն ինչ-որ արժեքավոր բանի համար: Ավելի լավ է՝ ունենաք մի քանի միավոր պակաս, քան ստիպված լինեք վտանգել ձեր առողջությունը:

Հիշեք, որ շրջակայքում ոչ բոլորն են տարված ձեր խաղով

Ոչ բոլորն են տարված չարագործներին որսալով: Շատերն անգամ չգիտեն այս խաղի գոյության մասին: Մի արեք այնպես, որ մարդիկ ձեզ խելագարի տեղ դնեն: Բարդ է կառավարել էմոցիաները խաղի և հատկապես՝ դժվար տրվող հաղթանակի ժամանակ, սակայն պետք է հիշել, որ դուք փողոցում եք և հեշտությամբ կարող եք հայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում:

Քայլում եմ, նայում եմ շուրջբոլորս, կանգնում եմ և խաղում

Պետք է հիշել այս պարզ քայլերը՝ սեփական կյանքն ապահովագրելու համար: Պետք չէ ինքնամոռաց քայլել՝ ուշադրություն չդարձնելով շուրջբոլորը տեղի ունեցողին:

Ուշադրություն դարձրեք ձեր անձնական իրերին

https://www.youtube.com/watch?v=H57rzPeoNms

Խաղը չարագործներին որսալու ճանապարհին առաջարկում է հաճախ գտնվել մարդաշատ վայրերում: Խաղի պատճառով դուք կարող եք մի քանի րոպե լինել անընդհատ շարժվող մարդկանց կենտրոնում: Այս դեպքում մեծ է հավանականությունը, որ դուք կարող եք կորցնել թանկարժեք իրեր: Ձեր սմարտֆոնը ձեզնից հաստատ չեն գողանա, սակայն դրամապանակն ու պայուսակը՝ շատ հավանական է:

Պատրաստվեք ֆիզիկական ծանրաբեռնվածությանը

Pokémon GO-ն այն եզակի խաղերից է, որ ստիպեց մարդկանց դուրս գալ տանից և քայլել: Պետք է պատրաստ լինել երկար քայլելուն, քանի որ մեկ խաղը կարող է տևել 2-3 ժամ, իսկ չարագործները կարող են թաքնված լինել իրարից բավականին հեռու:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս