Օրգանիզմին էներգիա հաղորդող համեղ սուրճ

Փոքր-ինչ կոֆեինն առավոտյան արթնանալու լավագույն միջոցն է: Եվ քանի որ հաճախ սովորական սուրճը կարող է ստամոքսի գրգռվածություն առաջացնել, ձեզ ենք առաջարկում առավոտյան սուրճին ավելացնել մի քանի բաղադրիչներ, որոնք սուրճը կդարձնեն օգտակար ռումբ: Ներկայացնում ենք մեկ շաբաթվա չափաբաժինը:

Բաղադրություն

  • ½ թ/գ դարչին
  • ½ թ/գ մշկընկույզ
  • ½ թ/գ հիլ
  • 4 բաժակ սուրճ
  • 1 բաժակ վանիլի փոշի
  • 10 հատիկ խուրմա
  • 2 բաժակ կոկոսի կաթ

Սուրճը եփեք համեմունքների հետ միասին:

Սուրճին խառնեք կոկոսի կաթը, խուրման և վանիլը, ամբողջը լցրեք բլենդերի մեջ և հարեք, մինչև համասեռ զանգված ստանալը:

Կարդացեք նաև

Ամեն առավոտ՝ արթնանալուց հետո, վայելեք այս սուրճն ու էներգիա հաղորդեք ամբողջ օրգանիզմին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս