Բաժիններ՝

Արհեստական ինտելեկտը թույլ է տվել ռոբոտին կրկնօրինակել մարդու շարժումները

Ճապոնացի մասնագետները ստեղծել են ռոբոտ, որի շարժումները որոշում է նեյրոնային ցանցը: Alter-ը ներկայացված է Ճապոնիայի Ազգային գիտական թանգարանում: Ռոբոտը կարող է ինքնուրույն ցուցադրել ժեստեր, ինչպես նաև՝ կրկնօրինակել մարդու միմիկան:

Alter-ն ունի գլուխ, պարանոց և ձեռքեր: Եվ որպեսզի ռոբոտը կարողանա ինքնուրույն շարժումներ անել, մշակված համակարգը նրան ցույց է տվել, թե ինչ ժեստեր են անում մարդիկ և ինչպիսին են մարդկանց միմիկաները: Ռոբոտը շարժվում է երկու ձևով: Նա կամ կատարում է քաոսային, կամ ավելի սահուն շարժումներ: Շարժումների ընտրությունը նա կատարում է՝ հաշվի առնելով սենսորային էկրաններից իրեն փոխանցվող ինֆորմացիան: Հաշվի առնելով տարածության պարամետրերը՝ նա ընտրում է իր շարժումները: Եթե տարածքում կան շատ մարդիկ, ապա ռոբոտն ավելի ակտիվ շարժումներ է կատարում պարանոցով:

Ռոբոտի շարժումները դեռևս շատ կտրուկ են: Բանն այն է, որ Alter-ը չունի ամբողջական բանականություն: Այս մոդելում իրականություն է դարձել միայն շարժումների մեխանիկայի ինտելեկտուալ մոդելը՝ հիմնված նեյրոնային ակտիվության վրա:

Բացի այդ, Alter-ը կարող է միաժամանակ երգել և շարժվել:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս