Բաժիններ՝

««Բերդը» բարձրագույն մակարդակով է ներկայացնում Շառլ Ազնավուրի երկրի ազգային մշակույթը»

Այս օրերին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը և Հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնի ուսանողները ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բալետմայստեր Կարեն Գևորգյանի ղեկավարությամբ հայկական ազգային պարարվեստն են ներկայացնում Ֆրանսիայում տեղի ունեցող մի շարք հեղինակավոր միջազգային փառատոների, որոնց մասնակցում են նաև Արգենտինայից, Իսպանիայից, Հունգարիայից, Ինդոնեզիայից, Ուկրաինայից, Մեքսիկայից, Ռուսաստանից, Թայլանդից և այլ երկրներից ժամանած բազմաթիվ ճանաչված պարային համույթներ:

Մինչ այժմ անսամբլն արդեն իսկ ելույթներ է ունեցել Ֆրանսիայի ավելի քան 20 քաղաքներում` ներկայացնելով մեր ավանդական «Բերդ» պարը, «Քոչարին», Սասնո և Վասպուրականի ազգագրական պարերը, Կոմիտասի «Հով արեքն» ու ժողովրդաբեմադրական «Ջան Գյուլում», «Հայկազուններ», «Հայկական հարսանիք» և բազմաթիվ այլ պարեր` ամենուրեք արժանանալով փառատոների ղեկավարների և օտարերկրյա մասնագետների ամենաբարձր գնահատանքին և հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու հոտնկայս ծափահարություններին:

Անսամբլի ելույթներց առաջ Ֆրանսիայի հանդիսատեսին ներկայացվում է նաև հայ ժողովրդի բազմադարյա պատմության և հարուստ մշակույթի մասին պատմող անհրաժեշտ տեղեկատվություն: Ինչպես նշել է Սան-Մալոյի փառատոնի գեղարվեստական ղեկավարը. ««Բերդը» բարձրագույն մակարդակով է ներկայացնում Շառլ Ազնավուրի երկրի ազգային մշակույթը»:

Հայկական պարախումբը Հայոց եռագույնը Ֆրանսիայում ծածանելու է մինչև օգոստոսի 25-ը:

Berd (4) Berd (2) Berd (1)

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս