
«Ով բռնել է, թող նա մտածի, ով բաց է թողել, թող նա մտածի, թե ինչու են ձերբակալել, ինչու են թողել». Սուրիկ Խաչատրյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ անցած տարվա մայիսի 20-ին տեղի ունեցած մահափորձի քրգործով մեղադրյալներից մեկը Արա Բուդաղյանն էր, որը շուրջ մեկ տարի կալանքի տակ մնալուց հետո, ի վերջո, ազատ արձակվեց, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:
«Ժողովուրդ»-ը Սյունիքի մարզպետից փորձեց պարզել, թե ո՞վ պետք է պատասխան տա Բուդաղյանին մեկ տարի անհիմն կալանքի տակ պահելու համար:
«Ես երբեւիցե բողոքե՞լ եմ, որ Արա Բուդաղյանը իմ նկատմամբ մահափորձ է կատարել, ինչ-որ մի տեղ արտահայտված կա՞մ: Ես անգամ Արա Բուդաղյանի ձերբակալման ժամանակ Հայաստանից բացակայում էի: Ես որեւիցե մեկին ասե՞լ եմ, որ նա իմ նկատմամբ մահափորձ է արել կամ չի արել: Չեմ ասել նման բան, հիմա ով բռնել է, թող նա մտածի, ով բաց է թողել, թող նա մտածի, թող իրար հետ մտածեն, թե ինչու են ձերբակալել, ինչու են թողել»,- պատասխանել է մարզպետ Խաչատրյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: