ՌԴ-ում ՀՀ դեսպանը ՌԴ ԱԳՆ-ից պարզաբանում է ստացել Ժիրինովսկու արտահայտությունների վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը մեկնաբանել է օրերս Վլադիմիր Ժիրինովսկու կողմից Հայաստանի վերաբերյալ արված արտահայտությունները: Օլեգ Եսայանը նշել է.

«Պարոն Ժիրինովսկուն միշտ էլ բնորոշ է եղել քաղաքական անհեթեթությունը, որի վառ դրսևորումներն են տարբեր հարցերի առնչությամբ նրա կողմից արված անլուրջ մեկնաբանությունները: Այս առումով լրջորեն վերաբերվել Հայաստանի վերաբերյալ արտահայտություններին և հատկապես փորձել դրանք ներկայացնել դրանք որպես Ռուսաստանի դիրքորոշում` նույնպես անլրջություն է:

Պարբերաբար Ժիրինովսկու կողմից երևույթների արտառոց մեկնաբանությունները դարձել են նրա քաղաքական գոյատևման դրսևորումներից, որոնց նպատակն է ուշադրություն հրավիրել սեփական անձի վրա։ Դա հատկապես ակնառու է սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

ՌԴ պետդումայի էկսցենտրիկ պատգամավորի ցինիկ արտահայտությունների մասին մեր տեսակետներն ենք հայտնել ՌԴ ԱԳՆ, որտեղից համապատասխան պարզաբանումներ ենք ստացել»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031