Բաժիններ՝

VELOPARK. Հայկական ստարտափ՝ նախատեսված հեծանվասերների համար

Նորագույն տեխնոլոգիաները պետք է նպաստեն առողջ ապրելակերպի պահպանմանը: Նման քաղաքականությամբ են աշխատում այսօր զանազան հավելվածներ և սարքավորումներ ստեղծող խոշոր ընկերությունները: Վերջին 2 տարում ամենատրենդային հավելվածները նրանք են, որոնք միտված են առողջ ապրելակերպի պահպանմանը: Ֆիթնեսի, զանազան սպորտաձևերի, առողջ սնունդի մասին հավելվածների կողքին ավելանում են նաև հեծանվային սպորտի սիրահարների համար նախատեսված հավելվածները:

Հեծանվային շրջանին կարելի է պատրաստվել ոչ միայն՝ սեփական փոխադրամիջոցը կարգի բերելով, այլև՝ սեփական սմարտֆոնը թարմացնելով և այնտեղ նոր հավելվածներ բեռնելով: Աշխարհում մեկը մյուսի հետևից ավելանում են հավելվածները, որոնք նախատեսված են հեծանվասերների համար: Եթե խելացի հեծանիվները ֆինանսական առումով այնքան էլ հասանելի չեն, ապա կարող եք օգտվել հեծանվային հավելվածներից, որոնք մեծամասամբ անվճար են: 12308624_1652593948363650_5751633727993023077_n_640x420

Հայ հեծանվասերներն այլևս ստիպված չեն լինի օգտվել օտարալեզու հավելվածներից, քանի որ Հայաստանում արդեն գործարկվել է Velopark ստարտափը:
Հայկական հավելվածի միջոցով հնարավոր է գտնել ձեզ ամենամոտ հեծանվային կայանատեղին, կարելի է հասկանալ, թե որտեղից կարող եք պատվիրել հեծանիվ՝ ճշտելով բոլոր կոորդինատները:

Այժմ հավելվածը ներառում է շուրջ 120 կետ՝ հեծանվի կայանատեղիներ, խանութներ, վարձակալության և սպասարկման կետեր Երևանում և Հայաստանի մարզերում: Հետաքրքիր է, որ հավելվածի օգտատերերը ևս կարող են ունենալ իրենց ներդրումը հավելվածի զարգացման մեջ: Նրանք կարող են ավելացնել կայանատեղիների կոորդինատներ, վաճառքի կետեր, և այլն: 13516726_1736890473267330_8445301170634611222_n_640x640

«Velopark-ն ունի շատ պարզ և գեղեցիկ դիզայն, որը հնարավորություն է տալիս Ձեզ ոչ միայն օգտվել արդեն իսկ քարտեզի վրա ավելացված parking place-երից, խանութներից, այլ նաև ավելացնել նորերը, որոնք դեռ չկան: Ձեր ավելացրած կետը քարտեզի վրա՝ իր նկարով, հասցեով և անունով, կդրվի քվեարկության, և երբ հաստատվի, կավելացվի ընդհանուր բազա»,- պատմում են հավելվածի հեղինակները:

Հավելվածի հերթական թարմացումից հետո արդեն հնարավոր է նաև նշել քարտեզի վրա կայանած հեծանվի վայրը: Այս գործառույթի օգնությամբ հնարավոր է թողնել հեծանիվը Ձեզ համար անծանոթ վայում և հետագայում հեշտությամբ գտնել այն:
VELOPARK հավելվածն արդեն հասանելի է ոչ միայն՝ Հայաստանում, այլև հայաստանցիների ամենասիրելի հանգստի վայրերից մեկում՝ Բաթումում:
«Ափարգ» ընկերության կողմից մշակված հավելվածն անվճար է: Այն կարող եք բեռնել թե AppStore-ից, և թե Google Play-ից: 1_640x853

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս