Բաժիններ՝

Հռիփսիմե Խուրշուդյանը կարող է զրկվել օլիմպիական մեդալից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Լոնդոն 2012-ի դոպինգ թեստերի կրկնակի ստուգումների արդյունքները: Կրկնակի հետազոտությունից հետո հրապարակվել են մի շարք մարզիկների անուններ, ովքեր օգտագործել են խթանիչ միջոցներ: Այս մարզիկների թվում է նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ըստ հետազոտությունների՝ Խուրշուդյանն օգտագործել է ստենոզոլոլ և դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան առաջիկա շաբաթվա ընթացքում կհրապարակի որոշումը: Հավանական է, որ Խուրշուդյանը կարող է զրկվել Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալից:

Հիշեցնենք, որ 2008 թվականին օգտագործած դոպինգի համար Խուրշուդյանը զրկվել էր միջազգային մրցաշարին, մասնավորապես՝ Ռիո-2016-ին, մասնակցելու իրավունքից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս