Բաժիններ՝

«Իգուաինի տեղափոխությունը «Յուվենթուս» աղետ է». Ֆրանչեսկո Տոտտի

«Ռոմայի» վետերան Ֆրանչեսկո Տոտտին քննադատել է այն ֆուտբոլիստներին, ովքեր փոխում են ակումբը՝ շատ փող վաստակելու հույսով:

«Այսօր ֆուտբոլիստները նման են քոչվորների: Նրանք հետևում են փողի կանչին, այլ ոչ թե՝ սրտի: Հնարավոր է, հենց սրանում է տարբերությունն իմ և մնացած բոլորի միջև»,- ասել է Տոտտին:

«Աշխարհում շատ քիչ ֆուտբոլիստներ կան, ովքեր հետևում են իրենց սրտի կանչին: Եթե ես մտածեի միայն փողի մասին, ապա դեռ 10 տարի առաջ կհեռանայի «Ռոմայից»: Այստեղ խոսքը կրքի մասին է, այլ ոչ թե՝ փողի: Ես միշտ սիրել եմ իմ թիմի գույները և միշտ ուզեցել եմ կրել «Ռոմայի» մարզաշապիկը:

Հիմա սպորտը շատ է փոխվել: Էպիկենտրոնում հիմա փողն է: Ֆուտբոլիստները շատ հաճախ փոխում են թիմը, որպեսզի ավելի շատ փող աշխատեն: Ֆուտբոլը հիմա բիզնես է, այլ ոչ թե՝ հետաքրքրություն: Երկրպագուները գալիս են մարզադաշտ, որպեսզի հաճույք ստանան և տեսնեն ֆուտբոլիստների, որոնք միշտ կլինեն իրենց թիմում: Նրանք չեն ուզում խաբված լինել:

Տեսեք, թե ինչ կատարվեց հիմա Իգուաինի հետ: Դա աղետ է»,- ասել է Տոտտին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս