Բաժիններ՝

«Հորս մահը ստիպեց, որ ես ավելի արագ մեծանամ». Հենրիխ Մխիթարյան

Անգլիական Telegraph պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Ամսագրի լրագրողները փորձել են հասկանալ, թե ինչ ընտանիքից է սերում Հենրիխը, ինչպիսի կրթություն է ստացել և որոնք են Հենրիխի սկզբունքները ֆուտբոլում: Ձեզ ենք ներկայացնում կայքի հոդվածը Մխիթարյանի մասին:

Չկա մի օր, որ Հենրիխ Մխիթարյանը չհիշի իր հայրիկին, ով կյանքից հեռացավ, երբ նա 7 տարեկան էր։ 104110820-HamletMkhitaryan-sport-large_trans++qVzuuqpFlyLIwiB6NTmJwSoek75Ey9NHvsgOL1KbcMI_640x640

«Նա իմ շարժիչ ուժն էր, իմ մոտիվացիան: Երբ ես փոքր էի՝ նա պրոֆեսիոնալ ֆուտբոլ էր խաղում։ Ես միշտ երազում էի, որ նա ինձ իր հետ մարզումների տաներ: Երբ մենք վերադարձանք Հայաստան, իմ երազանքը նրա գործը շարունակելն էր։ Նրա մահը ցավալի էր, բայց… դա կյանքն է, և կյանքը շարունակվում է։ Հուսով եմ, որ նա հպարտությամբ է նայում ինձ երկնքից։ Ես ամեն ինչ անում եմ, որ նա հպարտ լինի»,- նշում է Հենրիխ Մխիթարյանը:

Հայրը՝ Համլետ Մխիթարյանը, խաղում էր Ֆրանսիայում, երբ հայտնաբերեց, որ առողջական լուրջ խնդիրներ ունի: Նա իր երիտասարդ ընտանիքի հետ տեղափոխվեց Երևան։ Այստեղ նա պետք է բուժման կուրս անցներ, ինչպես նաև 3 անգամ վիրահատվեր, սակայն բուժման վերջնարդյունքը բացասական եղավ։ CoW8FKlWEAEbvsV_640x918

«Ես շատ կցանկանայի տեսնել այն կադրերը, որտեղ նա ֆուտբոլ է խաղում՝ սովորելու նպատակով։ Բայց ֆուտբոլը հիմա շատ է փոխվել։ Ես հիմա դիտում եմ բոլոր կադրերը՝ որպես հիշողություն։ Տխուր է, քանի որ գիտեմ, որ նա կօգներ ինձ իր խոսքերով և աջակցությամբ։ Նրա մահը ստիպեց, որ ես ավելի արագ մեծանամ… չնայած մյուս կողմից՝ դա այդքան էլ այդպես չէ։ Շատ դժվար է մեծանալ առանց հոր, քանի որ տանը չկա իրական տղամարդ, ով քեզ ուղղություն ցույց կտա։ Բայց իմ մայրն ինձ համար և մայր է, և հայր։ Ես շնորհակալ եմ նրան ու բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել դժվար պահերին»:

Մխիթարյանի մայրը՝ Մարինա Մխիթարյանը, աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրը՝ Մոնիկան՝ ՈւԵՖԱ-ում։ «Մենք ֆուտբոլային ընտանիք ենք,- նշում է Հենրիխը,- կարծում եմ՝ նրանք ուրախ են, որ իրենց տղան աճում է»: 104113071-marinatashchyan-sport-large_trans++QpeGv_xTcGu9U5p8psk4dbNDzcZrtO7pGCxTnPZ4zGU_640x400

Սրամիտ, գեղեցիկ և խարիզմատիկ 27-ամյա կիսապաշտպանը խոսում է 6 լեզուներով, այդ թվում՝ կատարյալ անգլերենով։ Նա ուսումնասիրել է տնտեսագիտություն Երևանի՝ Սանկտ Պետերբուրգի ինստիտուտում, ինպես նաև ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի համալսարանը։

Մխիթարյանին Մոուրինիոն դիտարկում է՝ որպես ակտիվ ու մտածող ֆուտբոլիստի, ով շատ է աշխատում և պետք է կենդանացնի հարձակման գիծը: Մխիթարյանից առաջ նման գործառույթ պետք է կատարեր Մխիթարյանի արդեն նախկին թիմակից Կագավան: Կագավան չկարողացավ կատարել իրեն տրված առաջադրանքը և վերադարձավ Դորտմունդ: heno_640x420

«Ես երբեք ոչինչ չեմ խոստանում, ես ասում եմ, որ կաշխատեմ անել: Քանի որ, երբ խոստանում ես մի բան ու չես կարողանում անել՝ միշտ ավելորդ ճնշման տակ ես լինում: Ես ուզում եմ ամեն ինչ անել՝ նոր մակարդակի հասնելու համար: Կագավան միշտ լավ բաներ է պատմել այս ակումբի մասին: Ես պատրաստ եմ անել ամեն ինչ՝ թիմին հաջողությունների հասցնելու համար»,- ասում է Մխիթարյանը:

Մխիթարյանի հետ նույն թիմում խաղալու է Զլատան Իբրահիմովիչը, ով անընդհատ շեշտում է, որ լավագույնն է լինելու ակումբում:

«Նա հրաշալի ֆուտբոլիստ է, նրա անունն արդեն ասում է ամեն բան: Ինձ թվում է, որ ես հեշտությամբ կխաղամ նրա հետ, քանի որ նա շատ բարձր որակական հատկանիշներ ունի: Նա ոչ միայն իմ կյանքը կդարձնի ավելի հեշտ, այլև ամբողջ թիմինը»,- նշել է Մխիթարյանը»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս