Բաժիններ՝

«Պատրաստ եմ խաղալ Անգլիայի հավաքականում, եթե ինձ կերակրեն հավով»

Աշխարհի ամենազորեղ ֆուտբոլիստ Ադեբայո Ակինֆենվան հավի կրծքամիս է ուզում պետության հաշվին: Էպատաժային հարձակվողը կոչ է արել Սեմ Էլերդայսին՝ Անգլիայի հավաքական վերցնել իրեն և Էնդի Քերոլին:

«Ես բաց եմ խոսում. ես պատրաստ եմ խաղալ Անգլիայի հավաքականում, եթե խաղից առաջ ինձ կերակրեն հավով: Ամեն ինչ շատ պարզ է. կա հավ, կամ ես, չկա հավ՝ չկամ ես: Դա ամբարտավանություն չէ, դա այն է, ինչ ինձ պետք է ուտել: Սեմ, մեծ տղա, լսիր, գրիր ինձ WhatsApp-ում, որովհետև ես զգում եմ, որ կարող եմ թիմին օգուտ բերել խաղի վերջում: Բաց թող ինձ դաշտ վերջին 17-20 րոպեներին, և կտեսնես, թե ինչ բում կլինի: Կարելի է բաց թողնել ինձ և Քերոլին: Գարի Էյնսվորտը («Ուիկոմի» մարզիչ) գրեց ինձ WhatsApp-ում, և հիմա ես նրա թիմում եմ: Դու կարող ես նույն բանն անել: Ի՞նչ կասես, Սեմ»,- Ակինֆենվայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հուլիսին Ակինֆենվան «Ուիմբլդոնից» (3-րդ լիգա) տեղափոխվել է «Ուիկոմ» (4-րդ լիգա)՝ ազատ գործակալի կարգավիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս