![](/banners/BeFunky-design.jpg)
«Պորտուն» հետաքրքրված է Հովհաննես Համբարձումյանի ծառայություններով
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/hambardzumyan.jpg)
Ինչպես տեղեկացնում է O Jogo պարբերականը, պորտուգալական «Պորտուն» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանի ծառայություններով:
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը, ով նախորդ մրցաշրջանում անցկացրած 26 խաղերում դարձել է 7 գոլի հեղինակ, ճանաչվել է Մակեդոնիայի 2015-16թթ. առաջնության լավագույն պաշտպան: Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Համբարձումյանին ցանկանում են ձեռք բերել անգլիական «Լեսթերը», «Էվերթոնը», «Վեսթ Բրոմվիչը», ինչպես նաև բելգիական «Անդերլեխտը» և «Բրյուգեն»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը