Հրաժեշտ տվեք բարձր ճնշմանն ու խոլեստերինի բարձր մակարդակին
Ժողովրդական բժշկությունն ունի մի շարք բաղադրատոմսեր, որոնք պայքարում են արյան բարձր ճնշման և խոլեստերինի բարձր մակարդակի դեմ: Ձեզ ենք ներկայացնում ռուսական ժողովրդական բժշկությանը հայտնի բաղադրատոմսերից մեկը:
Այս հրաշալի խառնուրդը ոչ միայն օգնում է ճնշման և բարձր խոլեստերինի դեպքում, այլև՝ լավացնում է իմունային համակարգի աշխատանքը:
Խառնուրդի բոլոր բաղադրիչները բնական են և ունեն բուժիչ հատկություն:
Փորձեք այս ըմպելիքն ու լավացրեք առողջական վիճակը:
Բաղադրություն
• 1 ճ/գ խնձորի քացախ
• 1 ճ/գ կիտրոնի հյութ
• 1 թ/գ մեղր
• 1 պճեղ սխտոր (մանրացրած)
• Կես թ/գ կոճապղպեղ (աղացած)
Պատրաստման եղանակը
Այս ըմպելիքը բավական հեշտ է պատրաստել: Պարզապես բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք մի քանի րոպե, ապա խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարանը, թողեք մնա 5 օր:
Այս հզոր ըմպելիքը խորհուրդ է տրվում օգտագործել նախաճաշից և ընթրիքից առաջ: Սակայն օրական երեք անգամից ոչ ավելի: Խառնուրդը պետք է ընդունել 1 թ/գ չափով:
Առաջին իսկ շաբաթից հետո կնկատեք արդյունքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը