
«Հենրիխ Մխիթարյանի հեռանալու պատճառով Դորտմունդի «Բորուսիան» հուսահատաբար զգում էր Շյուրլեի կարիքը». Թոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Անդրե Շյուրլեի՝ «Վոլֆսբուրգի» «Բորուսիա» տեղափոխվելը: Պայմանագիրը կիսապաշտպանի հետ նախատեսված է մինչև 2021թ. ամառը:
«Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հեռանալով՝ մենք կորցրինք մի ֆուտբոլիստի, ով կարող է խաղալ ինչպես՝ եզրերում, այնպես էլ՝ կենտրոնում, իսկ այդպիսի ֆուտբոլիստներ քիչ կան:
Շյուրլեն դրանցից մեկն է: Այդպիսի ֆուտբոլիստների մոտ գրեթե բացակայում է էգոն, չնայած նրանք թիմերին մեծ թվով գոլեր են տալիս: Մենք հուսահատաբար ունեինք Շյուրլեի կարիքը, որովհետև կորցրել էինք Մխիթարյանին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bild-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը