![](/banners/BeFunky-design.jpg)
Android-ն արդեն հնարավոր է գործարկել iPhone-ում
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/MESUIT-case-for-iPhone_640x421.jpg)
Երկու ամենատարածված օպերացիոն համակարգերի` Android-ի և iOS-ի մեջ հակամարտություն միշտ է եղել: Թե որն է այս երկու համակարգերից լավագույնը, դժվար է ասել, քանի որ յուրաքանչյուր համակարգ ունի իր առավելությունները: Այս երկու համակարգերը միասին օգտագործելու տարբերակ է առաջարկել Haimawan ընկերությունը:
Ծրագրավորող Նիկու Լին իր հետաքրքրությունը բավարարելու համար ստեղծել էր համակարգ, որի միջոցով հնրավոր է գործարկել Android համակարգը iPhon-ի վրա:
Haimawan ընկերությունը հետաքրքրվել է այս համակարգով և ստեղծել է Android-ը iPhone-ում գործարկելու իր տարբերակը:
MESUIT, այսպես է կոչվում այն նորարարությունը, որը իրենից ներկայացնում է iPhone 6-ի կամ 6s-ի համար նախատեսված պատյան, որում առկա է նաև nano-SIM՝ Android-ի հետ կապվելու համար:
Այս հատուկ պատյանը ընկերությունը առաջարկում է գնել իրենց կայքում 150 դոլարով: Ընկերության ներկայացուցիչները մտադիր են շատ շուտով իրենց արտադրանքը դուրս հանել Չինաստանի տարածքից:
Սիրարփի Աղաբաբյան