Բաժիններ՝

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների թիմը 8-րդն է Եվրոպայի առաջնությունում

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 8-րդ տեղը:

7-րդ տեղի համար խաղում Հայաստանի թիմը մրցում էր Սան Մարինոյի թիմի հետ: Հաղթելով գրեթե բոլոր քառորդներումʼ թիմը վերջին քառորդում կորցրեց ունեցած առավելությունը և պարտվեց 67:73 հաշվով:

Այսպիսով, մինչև 16 տարեկանների Հայաստանի թիմն, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը, գրավեց 8-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս