Բաժիններ՝

«Իգուաինին շրջապատում են ճարպոտ կատուները, որոնք միայն մտածում են՝ ինչպես փող աշխատեն». Դիեգո Մարադոնա

Լեգենդար արգենտինացի հարձակվող Դիեգո Մարադոնան, ով հանդես է եկել «Նապոլիի» կազմում, խոստովանել է, որ ծայրահեղ ցավագին է ընդունում «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինի՝ «Յուվենթուս» հնարավոր տեղափոխությունը:

«Իգուաինի՝ «Նապոլիից» հեռանալու մասին շշուկները վիրավորում են ինձ, չէ որ նա տեղափոխվում է անմիջական մրցակցի թիմ: Բայց ես կարծում եմ, որ այստեղ չի կարելի մեղադրել ֆուտբոլիստին: Յուրաքանչյուրը պետք է ինքն իր համար պատասխան տա, իսկ Իգուաինին շրջապատում են ճարպոտ կատուներ, որոնք միայն մտածում են ինչպես փող աշխատեն:

Բայց այս իրավիճակում բոլորը մոռացել են երկրպագուների մասին: Այդպիսի բան իմ ժամանակ չէր կատարվում: Ափսոս, որ ՖԻՖԱ-ն դա չի նկատում»,- գրել է Մարադոնան Ֆեյսբուքի իր էջում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս