 
                        «Մահրեզը երջանիկ է «Լեսթերում». նա կմնա մեզ հետ». Կլաուդիո Ռանիերի
 
                                    «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին վստահություն է հայտնել, որ կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը կմնա թիմում, չնայած «Արսենալի» կողմից ցուցաբերած հետաքրքրությունների մասին շշուկներին:
«Դուք ինքներդ տեսաք, որ Ռիհադը երջանիկ է «Լեսթերում»: «Սելթիկի» հետ խաղում նա շատ լավ էր խաղում, շատ էր աշխատում թիմի վրա և դարձավ գոլի հեղինակ: Նա կմնա մեզ հետ: Մեզ համար կարևոր է պահել Մահրեզին, նա «Լեսթերի» գլխավոր աստղերից մեկն է: Ուրիշ թիմերում աստղեր հնարավոր է ավելի շատ կան, այնպես որ Ռիհադը ավելի լավ է մնա ինձ հետ, քան նստի պահեստայինների նստարանին»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        