Բաժիններ՝

«Պոլ Պոգբան նույնիսկ մոտիկ կանգնած չէ 100 մլն եվրոյին». Փոլ Սքոուլզ

Ըստ 41-ամյա անգլիացու, այդպիսի փողերով պետք է գնել ֆուտբոլիստի, ով մրցաշրջանի ընթացքում 50 գոլ է խփում:

«Պոգբան շատ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստ է: Ես նրա հետ խաղացել եմ և գիտեմ, թե նա ինչքան լավն է: Իմ կարծիքով նա իր տարիքի համեմատ չափազանց բարձր աշխատավարձ էր պահանջում, ընդ որում՝ չխաղալով առաջին թիմի կազմում:
Նա մեծ առաջընթացի է հասել: Բայց Պոգբան պետք է ավելի լավը դառնա, եթե պատրաստվում է դառնալ 100 մլն եվրոյանոց ֆուտբոլիստ:

Ես չեմ կարծում, որ նա արժե 100 մլն: Այդպիսի գումարով դուք պետք է ստանաք նրան, ով մրցաշրջանի ընթացքում 50 գոլ է խփում, ինչպես Ռոնալդուն և Մեսսին: Պոգբան դեռ նույնիսկ մոտիկ կանգնած չէ նման արժեքին»,- Սքոուլզի խոսքերն է մեջբերում Daily Express-ը:

Պոգբան 16 տարեկանում հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում և հիմնական թիմում անցկացրել է ընդամենը 7 խաղ:

2012թ. ամռանը նա տեղափոխվել է «Յուվենթուս»: Նախորդ մրցաշրջանում Պոգբան անցկացրած 35 խաղերում դարձել է 10 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս