«Իգուաինը դավաճան է. Մարադոնան այդպես չէր վարվի». «Նապոլիի» երկրպագուներ
Պարտոնեպեյները չեն ների արգենտինացու՝ «Յուվենթուս» տեղափոխվելը:
Շաբաթ Գոնսալո Իգուաինը պայմանավորվել է տրանսֆերի վերաբերալ թուրինյան ակումբի հետ: Երբ գործարքի մասին հայտնի դարձավ, «Նապոլիի» երկրպագուները դուրս եկան Նեապոլի կենտրոնական փողոցներ՝ մասսայական բողոքների համար: Ցանցում երկրպագուները տեսանյութեր են տարածում, որտեղ Իգուաինի մարզաշապիկը կամ վառվում է, կամ ուղարկվում է զուգարան:
«Մենք կատաղության մեջ ենք: Այդպես չեն վարվում: Իգուաինը մեզ համար ավելին էր, քան ուղղակի ֆուտբոլիստը: Նա մեր սիմվոլն էր, բայց առանց մտածելու դավաճանեց մեզ: Իգուաինը ցույց տվեց, թե ինչից է պատրաստված: Դիեգո Մարադոնան երբեք այդպես չէր վարվի»,- հայտարարել է «Նապոլիի» երկրպագուն ANSA-ին տված հարցազրույցում:
Պաստառ. «Իսկական արգենտինացին չի խաղում Թուրինում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը