![](/banners/BeFunky-design.jpg)
Անտոնի Մարսիալը հիասթափված է իր 9 համարը Իբրահիմովիչին տալու «Մանչեսթեր Յունայթեդի» որոշումից
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/marsial_640x420.jpg)
20-ամյա ֆուտբոլիստի կարծիքը ոչ ոք չի հարցրել:
Այս շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակեց 2016-17 մրցաշրջանի խաղային համարների ցուցակը: 9 համարի մարզաշապիկը անցավ Զլատան Իբրահիմովիչին, իսկ նրա նախկին տերը՝ Անտոնի Մարսիալը ստացավ 11-րդ համարը:
Ինչպես հայտնի է դարձել RMC Sport-ին, այդպիսի որոշում «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կայացրել է նույնիսկ չզգուշացնելով Մարսիալին, ինչը նրա համար բարոյական հարված է եղել:
«Հարցը համարի մեջ չէ: Հարցը սկզբունքի մեջ է: Ուղղակի նայեք Մարսիալի էջին Ֆեյսբուքում և ամեն ինչ կհասկանաք»,- գրել է RMC Sport-ի ֆուտբոլային բաժնի գլխավոր խմբագիրը:
Նոր նկարները ընդգծում են, թե ով է 9 համարի իսկական տերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը