Բաժիններ՝

Պաշտոնական. Մոյեսը՝ «Սանդերլենդի» գլխավոր մարզիչն է

53-ամյա մասնագետ Դեյվիդ Մոյեսը դարձավ անգլիական «Սանդերլեդնի» նոր գլխավոր մարզիչը:

Ինչպես հաղորդում է «Սև կատուների» պաշտոնական կայքը, Մոյեսը ակումբի հետ կնքել է քառամյա պայմանագիր:

«Ես ուրախ եմ, որ դարձա «Սանդերլենդի» գլխավոր մարզիչը: Ես մեծ ակումբ եմ ընդունել և անհամբերությամբ սպասում եմ աշխատանքին Պրեմիեր լիգայում»,- պայմանագիրը ստորագրելուց հետո տպավորություններով կիսվել է Մոյեսը:

Այդ պաշտոնում Մոյեսը փոխարինեց Սեմ Էլերդայսին, ով դարձավ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ:

Մարզչի աշխատանքի վերջին վայրը եղել է «Ռեալ Սոսիեդադը»: Մոյեսն ունի նաև ԱՊԼ-ում աշխատելու փորձ, որտեղ նա 2002-13թթ. եղել է «Էվերթոնի», իսկ 2013-14թթ.՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս