Բաժիններ՝

Գոնսալո Իգուաինը կտեղափոխվի՞ «Յուվենթուս»

«Ծեր Սենյորան» «Արսենալին» դուրս մղեց պայքարից:

Սերիա Ա-ի 2015-16թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկուն նոր թիմ է գտել: Ֆուտբոլիստը, ով հեռանում է «Նապոլիից», բուժզննում է անցել մինչև Թուրին տեղափոխվելը:
«Յուվենթուսը», որն ակտիվացրել է ֆուտբոլիստի գնման օպցիան, կվճարի նրա համար 94 մլն եվրո, իսկ Գոնսալոն ինքը կստորագրի 4-ամյա պայմանագիր և կստանա տարեկան 7.5 մլն եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին հարձակվողի նկատմամբ «ՊՍԺ»-ի, «Ատլետիկոյի» և «Արսենալի» հետաքրքրության մասին: «Արսենալը» սպասում էր մինչև օգոստոս, երբ կավարտվեր գնման օպցիայի ժամկետը:

Գոնսալո Իգուաինը «Նապոլի» էր տեղափոխվել «Ռեալից» 2013 թվականին: 2015-16թթ. մրցաշրջանում նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում և դարձել է 38 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031