
Միջազգային վարկանիշային գործակալություններն իջեցնում են Թուրքիայի վարկային վարկանիշը

Standart & Poor`s միջազգային գործակալության հետեւից Թուրքիայի վարկանիշային վարկանիշն իջեցրել է եւս մեկ նման ինստիտուտ` Fitchը:
Fitchի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայում օրերս տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից եւ դրան հետեւած զանգվածային ազատումներից հետո այդ երկրի երկարաժամկետ պարտավորությունների գնահատականը «BBB» մակարդակից իջեցվել է «BBB» մակարդակի:
Standa8t & Poor`s գործակալությունը ռազմական հեղաշրջման հետ կապված հուլիսի 20ին Թուրքիայի վարկանիշային վարկանիշի հեռանկարը «կայուն»ից իջեցրել էր «նեգատիվ»ի, ինչը խիստ ազդել է Թուրքիայում արտասահմանյան ներդրումների հեռանկարի վրա: Standart & Poor`sի որոշումը բերել է թուրքական լիրայի խիստ էժանացմանը: Դոլարի փոխարժեքը հասել է ռեկորդային` 3,0834 լիրա մակարդակի:Նշվում է, որ եւս մեկ վարկանիշային գործակալություն` Moody`sը նույնպես Անկարային սպառնացել է իջեցնել վարկանիշը: