
Թեյի սխալ օգտագործումը կարող է վնասել

Նույնիսկ ամենաօգտակար թեյի տեսակները կարող են վնասակար լինել, եթե սխալ խմեք այն։
Ինչպե՞ս ճիշտ խմել թեյը
• Չի կարելի թեյը խմել շատ տաք վիճակում
Տաք թեյը վնասում է կոկորդի լորձաթաղանթը, կերակրափողը և ստամոքսը։ Հնարավոր է՝ ստամոքսաղիքային տրակտի պաթոլոգիա զարգանա։
• Թեյը մեղրով չի կարելի խմել
Սա բավական հայտնի փաստ է։ Մեղրը չի կարելի ավելացնել տաք ըմպելիքներին, այսպես մեղրը ոչ միայն կորցնում է օգտակար հատկանիշները, այլև՝ վտանգավոր է դառնում առողջությանը։ Մեղրի բաղադրության մեջ մտնող ֆրուկտոզան տաքանալիս թթվում է, իսկ դա կարող է աղիքների և ստամոքսի խոցի առաջացման պատճառ դառնալ:
• Կաթով թեյը պակաս օգտակար է, քան առանց կաթի
Կաթը պակասեցնում է թեյի բաղադրության մեջ մտնող կատեխինների քանակը։ Հենց կատեխիններն են համարվում քաղցկեղային բջիջների դեմ պայքարի արդյունավետ միջոց։
• Թեյի մեջ կիտրոն մի գցեք
Սա ոչ մի օգուտ չի տալիս, որոշ դեպքերում կարող է նաև վնասել։ Օրինակ, մարսողության հետ խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում կիտրոնով թեյ խմել։
Միայն ճիշտ խմելու դեպքում թեյը կարող է իրապես օգտակար լինել։
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը