Բաժիններ՝

«Եթե արյունահեղություն լինի, ապա դա, իհարկե, մնալու է մեր նախագահի խղճին». Լալա Մնացականյան

«Բողոքում են շատերը, գործում են քչերը. այդ տղաները հենց այդ քչերն էին: Երբ սկսվեց շարժումը, այնքան էմոցիոնալ էր, որ անկեղծ ասած՝ չէի հասկանում՝ ինչ է կատարվում, բայց երբ տեսա, որ դրանք այն տղաներն են, ում պարտական ենք Արցախ ունենալու համար, հասկացա, որ պետք է կանգնել նրանց կողքին: Պավլիկը տարել է իր տղային. ո՞ր մեկս մեր երեխային կտանենք մեզ հետ: Ուրեմն, եթե դու քո զավակին տանում ես քեզ հետ, նշանակում է՝ այլևս ոչ մի ելք չես տեսնում, որովհետև մենք հիմա պայքարում ենք մեր զավակների համար, իսկ այդ մարդը տարել է իր զավակին և ասում է՝ այստեղից դուրս չեմ գա: Ուրեմն՝ ինչքան է այդ մարդու մեջ այդ բողոքը մեծ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Երևանում տեղի ունեցող վերջին դեպքերին, նման կարծիք հայտնեց դերասանուհի Լալա Մնացականյանը:

Դերասանուհուն հուսահատեցնում է երկրի նախագահի լռությունը. «Ինչո՞ւ եք լռում: Մարդ ենք, չէ՞, հարց ենք տալիս, ինչո՞ւ չեք պատասխանում: Ինչո՞ւ չես ուզում գնալ բանակցությունների, ի՞նչ է, սպասում ես, որ կրքերը հանդարտվե՞ն, այսինքն՝ «пар выпустим», հա՞: Դա չկա: Ծորակից միշտ մի կաթիլ ընկնում ու պայթում է, և վերջ, չէ՞: Այդ մի կաթիլը թող չպայթի:

Այս գործողություններն, իմ կարծիքով, մի նպատակ ունեն. տղաները դրան գնացել են, որ այդ վերջին կաթիլը չպայթի: Վերջին կաթիլն է գալիս՝ արյունահեղություն բերելու: Պատասխանատվություն արյունահեղության համար կրում է միայն երկրի նախագահը, որովհետև երբ քո տանը կռիվ է, ապա դրա պատասխանը տալիս է մեծը: Եթե Աստված չանի՝ արյունահեղություն լինի, ապա դա, իհարկե, մնալու է մեր նախագահի խղճին»:

Նա ասաց, որ ինքն էլ այս ամբողջ ընդվզումը կապում Արցախի տարածքները հանձնելու հետ.«Եթե մի թիզ հող հանձնենք, անընդհատ ենք հանձնելու: Գիտե՞ք ինչ՝ Արցախը հանձնել, նշանակում է՝ Հայաստանն արդեն հանձնել են: Սրտի մեծ ցավով ասում եմ՝ հարգելիներս, մենք նահանջելու տեղ չունենք, մեզ մնացել է 29 հազար քառակուսի կիլոմետր, մի 3-4 հազար էլ՝ Ղարաբաղը, ո՞ւր ենք փախչելու: Եթե այստեղ մնալու ենք ու մեր սերունդներին ժառանգելու ենք ստրուկի կարգավիճակ, դա էլ է մեր որոշելիքը, հիմա որոշենք»:

Կարդացեք նաև

Հարցին՝ ո՞րն է ելքը, դերասանուհին այսպես պատասխանեց. «Ելքը մե՞զ եք հարցնում: Մենք պայքարում ենք, դա է մեր ելքը: Դուք հիմա պետք է հրավիրեիք համապատասխան մարդկանց ու հարցնեիք՝ ելքը ո՞րն է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս