Բաժիններ՝

Կառավարությունն իր վրա է վերցնում ՀԷՑ-ի անհուսալի պարտքերի բեռը

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում այսօր կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում դեբիտորական պարտքերի իրական պատկերն արտացոլելու անհրաժեշտությամբ:

Որոշմամբ ձևավորվում է էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ, դասակարգվում են դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման դեպքերը, այնուհետև որպես անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքեր դուրս են գրվում՝ շահութահարկը հաշվարկելիս նվազեցնելով համախառն եկամուտը:

Հարցը զեկուցողին՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն հանձնարարել է հանրությանը ներկայացնել որոշման մանրամասները, տալ պարզաբանումներ:

ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի ֆինանսական առողջացման նպատակով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրով ստացվելիք 30 մլն ԱՄՆ դոլար վարկից 2016թ. մասհանվող գումարները կառավարության որոշմամբ ներառվել են ՀՀ 2016թ. պետբյուջեի եկամուտներում և ծախսերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031