Բաժիններ՝

«Մեր գլխավոր նպատակը տիտղոսներ նվաճելն է». Հենրիխ Մխիթարյան

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է գալիք մրցաշրջանում թիմի պլանների մասին:

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանն այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից» 42 մլն եվրոյով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մխիթարյանը նշել է, որ ամբողջ ուժերը կներդնի, որպեսզի նոր մրցաշրջանում իր թիմը հաղթանակներ տանի: Դրանից բացի, 27-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր նպատակը տիտղոսներն են:

««Մանչեսթեր Յունայթեդը» մոլորակի մեծագույն ակումբներից մեկն է: Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Կաշխատեմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի թիմը հաղթանակներ տանի:

Կարդացեք նաև

Մեր գլխավոր նպատակը տիտղոսներ նվաճելն է: Այո, դա ծանր կլինի, բայց շատ բան կախված կլինի մինչմրցաշրջանային նախապատրաստությունից: Հուսով եմ, որ այն բեղմնավոր կլինի մեզ համար»,- ասել է Մխիթարյանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս