Ազատվեք կրկնակզակից՝ սրբիչի միջոցով
Առողջ ապրելակերպը՝ ճիշտ սննդակարգն ու մարզումները, չափազանց կարևոր են գեղեցիկ և առողջ մնալու համար, սակայն հաճախ մոռանում ենք կրկնակզակի մասին: Այս գոյացությունը տհաճություն է պատճառով որոշ կանանց և տղամարդկանց: budetezdorovy կայքն առաջարկում է մի մեթոդ, որը կօգնի ազատվել կրկնակզակից անգամ մի քանի պրոցեդուրայից հետո:
Իհարկե, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, քանի որ այս մեթոդի չարաշահումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, այդ իսկ պատճառով պետք է ուշադիր լինել և հետևել խորհուրդներին:
Մեթոդը շատ պարզ է, ձեզ միայն անհրաժեշտ է հասարակ սրբիչ:
Ի՞նչ է պետք անել
Սրբիչը փաթաթեք՝ երկար գլանաձև, այն թրջեք տաք ջրի մեջ (1 բաժակ տաք ջրին՝ 1 թ/գ աղ), քամեք և սկսեք մերսումը:
Սրբիչի երկու ծայրերից բռնեք, մոտեցրեք կզակին և հատու շարժումով ձեռքերը մի կողմ տարեք՝ սրբիչով կզակին հարվածելով:
Երբ սրբիչը չորանա կամ սառչի, այն կրկին թրջեք: Մոտավորապես 100 հարված հասցրեք, հարվածի ուժգնությունը որոշեք ինքներդ:
Մերսումից անմիջապես հետո սառույց քսեք այդ հատվածներին, ապա՝ յուղոտ քսուք, և շրջանաձև շարժումներով տարածեք քսուքը կզակի լայնքով. սա կհանգստացնի մաշկը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը