Բաժիններ՝

15 ոգեշնչող մեջբերում՝ Մայա Էնջելոուից

Cluber.com.ua կայքը ներկայացրել է հայտնի գրող, բազմաթիվ դոկտորական աստիճաններ ունեցող Մայա Էնջելոուի 15 մեջբերում:

1. Երբեք բարձր մի գնահատեք այն մարդուն, ում համար դուք ընդամենը տարբերակներից մեկն եք:

2. Սերը նման է վարակի: Այն կարող է պատահել ում հետ ասես և ցանկացած ժամանակ:

3. Ես հասկացել եմ, որ մարդիկ կմոռանան, թե դուք ինչ եք ասել նրանց, կմոռանան՝ ինչ եք արել, բայց երբեք չեն մոռանա, թե ինչ եք ստիպել զգալ:

Կարդացեք նաև

4. Եթե ձեզ որևէ բան դուր չի գալիս, փոխեք: Եթե չեք կարող դա փոխել, փոխեք ձեր վերաբերմունքը: Մի դժգոհեք:

5. Մենք վայելում ենք թիթեռի գեղեցկությունը, բայց հազվադեպ ենք ճանաչում փոփոխությունները, որոնք նա անցել է՝ այդ գեղեցկությանը հասնելու համար:

6. Մարդկանց մեծ մասը չի մեծանում: Մարդկանց մեծ մասը ծերանում է: Նրանք կանգառի համար տեղեր են գտնում, ամուսնանում, երեխաներ ունենում և դա մեծություն են անվանում, սակայն դա ծերացում է:

7. Անհրաժեշտ չափով քաջություն ունեցեք՝ սիրուն ևս մեկ անգամ վստահելու համար, և միշտ ևս մեկ անգամ:

8. Կարող եք իդեալական դառնալայն ոլորտում, որն իրականում սիրում եք: Գումար աշխատելը ձեզ համար նպատակ մի դարձրեք: Դրա փոխարեն՝ զբաղվեք նրանով, ինչ սիրում եք, հետո դա այնքան լավ արեք, որ մարդիկ չկարողանան դրանից աչք կտրել:

9. Եթե միշտ ձգտում եք նորմալ լինել, երբեք չեք իմանա, թե որքան հրաշալի կարող եք լինել:

10. Հնարավոր է՝ դուք չեք կառավարում բոլոր իրադարձությունները, որ ձեզ հետ են տեղի ունենում, բայց կարող եք որոշում կայացնել կրճատել դրանք:

11. Ես չեմ վստահում այն մարդկանց, ովքեր չեն հավատում իրենք իրենց: Գոյություն ունի աֆրիկական ասացվածք, որն ասում է՝ զգույշ եղեք, երբ մերկ մարդը ձեզ վերնաշապիկ է առաջարկում:

12. Սիրեք կյանքը: Մասնակցություն ունեք դրան: Տվեք ամենը, ինչ ստացել եք: Կրքոտ սիրեք, որովհետև կյանքն իրականում մի քանի անգամ ավելի շատ բան է վերադարձնում, քան դուք տալիս եք:

13. Մեզանից յուրաքանչյուրը՝ հայտնի լինի թե ոչ, որևէ մեկի համար ընդօրինակելու օրինակ է: Եթե մենք այդպիսին չենք, պետք է մեզ այնպես պահենք, կարծես ուրախ ենք, բարի, սիրող, բարեհամբույր, քանի որ կարող եք համոզված լինել, որ որևէ մեկը հետևում է և հետևություններ անում:

14. Կարող եք ինձ վրա կրակել ձեր բառերով, կարող եք ինձ կտրատել ձեր հայացքներով, կարող եք ինձ սպանել դաժանությամբ, բայց ամեն դեպքում՝ ես կբարձրանամ օդի նման:

15. Կնոջ սիրտն Աստծո մոտ պետք է այնպես թաքնված լինի, որ տղամարդը ստիպված լինի գտնել Նրան, որպեսզի գտնի սիրտը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս