Բաժիններ՝

Թուրքական մամուլն անհանգստանում է, որ Մխիթարյանը կխամրեցնի Օզիլի աստղը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդն» օրերս ընկերական խաղում հաղթել էր «Ուիգանին»: Այս խաղն առաջինն էր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար:

Մխիթարյանի խաղից հետո եվրոպական մամուլը սկսեց Մխիթարյանին գովերգող հոդվածներ հրապարակել: Բացի այդ, սոցիալական ցանցերում անգլիական ակումբի երկրպագուները գրում էին, որ Մխիթարյանն ամբողջությամբ հարմարվել է թիմին և կարճ ժամանակ անց կարող է դառնալ թիմի առաջատարը:

Այս մասին խոսել է նաև թուրքական Turkish-football.com կայքը: Հիմնվելով երկրպագուների և միջազգային մամուլի կարծիքների վրա՝ թուրքական կայքը գրել է, որ շատ շուտով հնարավոր է, որ Անգլիայում Մխիթարյանը խամրեցնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի աստղը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս