Բաժիններ՝

«ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ». Քերի

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Այս մասին ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Մեկնաբանելով Ռուսաստան կատարած այցը՝ Քերին նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է մի շարք հարցեր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների խաղաղ գործընթացը:

Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել էր Ռուսաստանի նախագահի, իսկ հաջորդ օրը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս