Բաժիններ՝

Ռոնալդուն, Բեյլը, Մեսսին և Գրիզմանը տեղ են գտել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների տասնյակում

Ստորև ներկայացվում են ևս 6 թնդացող անուններ: Երկուշաբթի ՈւԵՖԱ-ն հայտարարեց 2015-16 մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների տասնյակը:

Ցանկն ունի հետևյալ տեսքը.

Գարեթ Բեյլ – «Ռեալ», Ուելս
Ջանլուիջի Բուֆոն – «Յուվենթուս», Իտալիա
Անտուան Գրիզման – «Ատլետիկո», Ֆրանսիա
Տոնի Կրոս – «Ռեալ», Գերմանիա
Լիոնել Մեսսի – «Բարսելոնա», Արգենտինա
Թոմաս Մյուլլեր – «Բավարիա», Գերմանիա
Մանուել Նոյեր – «Բավարիա», Գերմանիա
Պեպե – «Ռեալ», Պորտուգալիա
Կրիշտիանու Ռոնալդու – «Ռեալ», Պորտուգալիա
Սուարես – «Բարսելոնա», Ուրուգվայ

Օգոստոսի 5-ին կընտրվեն 3 հիմնական հավակնորդներ, իսկ հաղթողը կորոշվի օգոստոսի 25-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության օրը:

Նախորդ տարի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լիոնել Մեսսին: Նրանից բացի, այդ մրցանակին արժանացել են նաև Անդրես Ինիեստան, Ֆրենկ Ռիբեյրին և Կրիշտիանու Ռոնալդուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս