Զորամասի պահեստապետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին. գործը դատարանում է
ՀՀ ՊՆ N զորամասի պահեստապետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Ա. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, պահեստապետ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2014թ. դեկտեմբեր ամսից մինչև 2015թ. մարտ ամիսն իրեն վստահված ՀՀ ՊՆ N զորամասի ՀՀՍ ծառայության պահեստից հափշտակել է ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ և դրանք ապօրինի փոխադրել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաք և իրացրել:
Նա կալանավորված է:
Հուլիսի 14-ին քրեական գործը մակագրվել է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին, ով հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին, այն վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել: