Լիոնել Մեսսին արձակուրդից հետո կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ
Կատալոնացիներն ուզում են բացառել արգենտինացու հեռանալու հնարավորությունը:
Մեսսիի նոր պայմանագիրն այս տրանսֆերային պատուհանի՝ «Բարսելոնայի» ղեկավարության գլխավոր նպատակն է: Ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստի հետ մտել է բանակցությունների մեջ մինչև վերջինիս Կոպա-Ամերիկա-2016 գնալը:
Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, արձակուրդից վերադառնալուց հետո Մեսսին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2021թ. ամառը:
Մեսսիի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2018թ. հունիսը (250 մլն եվրո հրաժարագին):
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մեսսին Ամերիկայի գավաթի անհաջողությունից և դատարանի դատավճռից հետո ընկել է դեպրեսիայի մեջ և ուզում է հեռանալ իսպանական ակումբից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը