Բանանով բնական և համեղ դեղամիջոց
Սթրեսը բարձրացնում է նյութափոխանակությունն ու «չորացնում» է օրգանիզմում կալիումի պաշարները: Կալիումի մակարդակը կարող եք բարձրացնել բանանի միջոցով:
Միջին չափի բանանը պարունակում է մոտ 450 գ կալիում, ինչը հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է ՝ աթերոսկլերոզի և սրտային հիվանդությունների դեպքում: Բանանը հարուստ է վիտամին C-ով, բջջանյութով, մանգանով և վիտամին B6-ով:
Բանանը պարունակում է 3 տարբեր տեսակի շաքար և մեծ քանակությամբ բջջանյութ:
Բանանը կարող է հաղթահարել մի շարք առողջական խնդիրներ:
Դրանք են՝
Փորկապություն
Բանանը խթանում է մարսողական համակարգի աշխատանքն ու օրգանիզմից դուրս է բերում տոքսիններն ու ծանր մետաղները:
Արագացնում է մարսողությունը
Թարմ մրգեր և բանջարեղեն օգտագործեք: Սա փորկապությունը հանգստացնող ամենապարզ միջոցն է: Բանանը նվազեցնում է փորի փքվածությունն ու հանգստացնում լարվածությունը:
Սթրես- սրթեսը ժամանակակից աշխարհի «ժանտախտն» է: Ինչպես ասացինք՝ սթրեսը բարձրացնում է նյութափոխանակությունն ու «չորացնում» է օրգանիզմում կալիումի պաշարները, իսկ բանանն օգնում է կարգավորել օրգանիզմում կալիումի մակարդակը:
Բարձր ճնշում
Աղի չափազանց շատ օգտագործումն ու կալիումի պակասը բարձրացնում են զարկերակային ճնշումը: Այնպես որ, կալիումով հարուստ մթերքներ օգտագործեք, որպեսզի կարգավորեք զարկերակային ճնշումը:
Կալիումը մեզի միջոցով օրգանիզմից դուրս է բերում աղը: Ճնշումը կարգավորելու համար ամեն առավոտ բանան կերեք:
Բանանը պարունակում է տրիպտոֆան: Այն խթանում է սերոտոնինի արտազատումը: Մեկ բանանը կարող է բարձրացնել սերոտոնինի մակարդակը, ինչը ձեզ ավելի հանգիստ և երջանիկ կդարձնի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը