Ջոն Քերին չի մեկնաբանել Երևանում զինված խմբի գործողությունները. Հայաստանում ԱՄՆ դեսպանության պարզաբանումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հերքել է համացանցում շրջանառվող այն տեղեկությունը, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնաբանել է Երևանում զինված խմբի գործունեությունը:

Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե Քերին մեկնաբանել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում զինված խմբի գործողությունները, սակայն մանրամասներ չէին ներկայացվել:

«Դա ապատեղեկատվություն է: Բացարձակապես սուտ տեղեկություն»,- ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Twitter-յան էջում:

Դեսպանությունը նաև տեղեկացնում է, թե ԱՄՆ պետքարտուղարի բոլոր պաշտոնական հայտարարությունները հասանելի են Պետդեպի կայքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031