
48 ժամ, և պարզ կլինի Պոգբայի ճակատագիրը

Թուրինի «Յուվենթուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը մնում է ամառային տրանսֆերային պատուհանի ամենաինտրիգային տեղափոխությունը:
The Sun-ի տվյալներով՝ առաջիկա 48 ժամերի ըթացքում ֆրանսիացին կհայտարարի «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ դառնալու մասին:
Ըստ անգլիական մամուլի՝ կարմիր սատանաները ֆրանսիացու համար պատրաստ են վճարել 105 մլն Եվրո: Այս գումարի 25 տոկոսը փոխանցվելու է Պոգբայի հաշվին:
Պոգբան անգլիական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր և կստանա 202 հազար եվրո շաբաթական աշխատավարձ:
Սիրարփի Աղաբաբյան