Թուրքիայում աշխատանքից ազատվել է ավելի քան 2700 դատավոր
Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձի հետ կապված աշխատանքից ազատվել է 2745 դատավոր: Muduza-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում է կայացրել Թուրքիայի Դատավորների և դատախազների բարձրագույն խորհուրդն արտահերթ նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել հուլիսի 16-ին:
Բարձրագույն խորհրդի 10 անդամներ ձերբակալվել են այն շենքում, որտեղ անցկացվել է արտակարգ նիստը: Նրանք կասկածվում են հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ: Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: Ինչպես հայտնել են իշխանությունները, այն տապալվել է: Ձերբակալվել է հեղաշրջման փորձի ավելի քան 2800 մասնակից, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ: