
««Լիվերպուլին» պետք չեն աստղային ֆուտբոլիստներ». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր թիմը չունի հայտնի ֆուտբոլիստներ ձեռք բերելու անհրաժեշտություն:
««Լիվերպուլին» պետք չեն աստղային ֆուտբոլիստներ: Մեզ պետք է նայել այն ֆուտբոլիստների վրա, որոնք կան, և աշխատել նրանց հետ: Ես 100 տոկոսով գոհ եմ թիմից:
Տրանսֆերային պատուհանի ժամանակ մարդիկ չափազանց բարձր սպասումներ են ունենում: Բոլորը սպասում են հայտնի խաղացողների ձեռքբերումներին, բայց ոչ ոք չի մտածում այն լավ խաղերի մասին, որոնք մենք անցկացրել ենք նախորդ մրցաշրջանում:
Բոլորը միայն այն մասին են խոսում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» այս կամ այն հայտնի ֆուտբոլիստին են ձեռք բերել, իսկ «Լիվերպուլն» ուժեղացել է ինչ-որ անհայտ ֆուտբոլիստներով: բայց մեզ համար ամենակարևորը մյուս տարվա համար թիմը կառուցելն է, և մենք ստիպված կլինենք ապացուցել, որ մեր ճանապարհը ճիշտ է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը