Բաժիններ՝

Գայանե Առուստամյանի գործով նոր միջնորդություն է ներկայացվել

2016 թ. հուլիսի 14-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գայանե Առուստամյանի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:

Դատական նիստին մասնակցում էր պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: Հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի մասին, չէր ներկայացել դատարան:
Հաշվի առնելով, որ Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը դատական նիստից երկու օր առաջ դատարան նոր միջնորդություն է մուտքագրել, և դրանով պայմանավորված՝ հնարավոր չի եղել այն ուղարկել հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցչին՝ Դատարանը, պարտադիր համարելով կողմի կարծիքը, որոշեց դատական նիստը հետաձգել:

Գ. Առուստամյանի ներկայացուցիչը խնդրեց հնարավորություն տալ դատարանին ներկայացնել նախորդ դատական նիստին պահանջված ապացույցը, որը վերաբերում էր Գ. Առուստամյանի գույքային վիճակին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս