Բաժիններ՝

Թուրքիայում հայտարարվել է ռազմական դրություն և պարեկային ժամ

Թուրքիայում հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականները ռազմական դրություն են պարեկային ժամ են հայտարարել: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսպրեսը: Հաղորդվում է նաև, որ զինվորականները շարժվում են Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակ:

Associated Press-­ը փոխանցում է, որ զինվորականներն իրենց գործողությունները հիմնավորող հայտարարության մեջ շեշտել են, որ իշխանությունը վերցնում են, քանի որ երկրում ընդլայնվում է ավտորիտար իշխանությունը և աճում ահաբեկչության վտանգը: BBC-­ն հաղորդմամբ` հղում է կատարվել նաև երկրում «ժողովրդավարական կարգի» հաստատման անհրաժեշտությանը:

Թուրքական «Դողան» գործակալությունն էլ փոխանցում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տան շրջակայքում ոստիկանությունն անվտանգության խստացված միջոցներ է ձեռնարկել: CNN Turk­-ն էլ փոխանցում է, որ Էրդողանն «անվտանգ» վայրում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031