
Թուրքիայի ԳՇ պետը և որոշ բարձրաստիճան զինվորականներ գերի են վերցվել

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը գերի է վերցվել ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականների կողմից: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» փոխանցում է, որ գլխավոր շտաբում կան նաև այլ գերի վերցված բարձրաստիճան զինվորականներ: BBC-ն հաղորդում է, որ ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականներն իրենց գործողությունները հիմնավորել են Թուրքիայում «ժողովրդավարական կարգի» հաստատման անհրաժեշտությամբ: Թուրքական «Դողան» գործակալությունն էլ փոխանցում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տան շրջակայքում ոստիկանությունն անվտանգության խստացված միջոցներ է ձեռնարկել:
CNN Turk-ն էլ փոխանցում է, որ Էրդողանն «անվտանգ» վայրում է: Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հրաձգություն է հնչել, քաղաքի վրայով թռչում են ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները։ Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։ Հաղորդվում է, որ ռազմական ուղղաթիռներից մեկը կրակ է բացել ազգային հետռախուզական ծառայության շենքի ուղղությամբ։