ՀՀ ԱԳՆ-ն հերքում է ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու տեղեկությունը. նա ողջ է
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հերքում է ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը։ «Նա ողջ է»՝ հայտնում է ԱԳՆ-ն:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել էր, որ ՀՀ մեկ քաղաքացի զոհվել է հուլիսի 14-ի ահաբեկչության հետևանքով:
«Մանրամասները ճշտվում են։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար»,հայտարարել էր ԱԳՆ-ն` մի քանի րոպե անց հայտնելով ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին:
Վերջին լուրը, բարեբախտաբար, չի հաստատվել:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ:
Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ահաբեկչության հեղինակը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է` Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ
թունիսցի 31-ամյա երիտասարդ: