Բաժիններ՝

Նիսից La Cucina-ի սեփականատերը մանրամասներ է ներկայացնում հայուհիներ Արևիկի և Գայանեի մասին

Նիսում երկու հայուհի է զոհվել, «Արևելքի» հետ հեռախոսազրույցում ասաց Նիսի La Cucina ռեստորանի սեփականատեր Վահիկ Սահակյանը, նշելով, որ նրանցից մեկին՝ Արևիկին անձամբ էր ճանաչում, իսկ մյուս զոհին՝ Գայանեին մի քանի անգամ էր տեսել:

Վահիկ Սահակյանը տեղեկությունը ստացել է զոհված հայուհիների ընկերուհուց, որն ասել է, թե Արևիկը մահացել է հիվանդանոցում, իսկ Գայանեի զոհվելու մանրամասները հայտնի չեն:

nis hay.jpg2

Ըստ Վահիկ Սահակյանի, նրանք Նիս տեղափոխված հայաստանցիներ են: Կայքի  զրուցակիցը նշեց, որ Նիսի հայկական համայնքում խոսում են նաև եւս մեկ հայ զոհի՝ տղամարդու մասին, որին ինքը չի ճանաչում:

Վահիկ Սահակյանի La Cucina ռեստորանը մոտ է ահաբեկչության վայրին:

nis hay

Լուսանկարները՝  Վահիկ Սահակյանի 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031